Այսօր ժամը 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում միանալու եմ մեր հայրենակիցներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Սիրոշոն։
«Միասին երգելու ենք, սակայն այս անգամ ոչ բեմից։ Ձեզ հետ վերցրեք որևէ փափուկ բան, որի վրա կկարողանանք հատակին նստել։ Կհանդիպենք հրապարակում», — գրել է Սիրուշոն։
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։