Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Լոռու մարզկենտրոնից Երեւան եկող ճանապարհը։

«Առանց թուրքի Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկում են նրանք։

Ակցիայի մասնակիցներից մեկի ձեռքին կա Մամիկոն Ասլանյանի լուսանկարը, որը ամիսներ շարունակ պահվում է կալանքի տակ։

«Մեր բողոքի ակցիան ուղղված է մեր փոքր հայրենիքը՝ Վանաձորը պահպանելուն, որտեղ կես տարուց ավելի հակասահմանադրական կարգեր են հաստատված։ Մեր ակցիայի նպատակն է պահպանել մեր հայրենիքը, Արցախը։ Վանաձոր, ոտքի»,-հայտարարեցին նրանք, ապա պահանջեցին «Ազատություն Մամիկոն Ասլանյանին»։

Վանաձորի ավագանու անդամ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վահե Դոխոյանն ասաց, որ իրենք կարող են ժամեր շարունակ ճանապարհը փակ պահել, քանի որ մարզի ոստիկաններին գործուղել են Երևան։

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։

Please enter a valid URL