Search
Close this search box.

Ինչու է իրավապաշտպան Էմիլ Մարկոսյանը կտրականապես դեմ «Գարդասիլով» պատվաստումներին

Իրավաբան, իրավապաշտպան, հասարակական գործիչ Էմիլ Մարկոսյանը դեմ է, որպեսզի Հայաստանում մարդիկ պատվաստվեն «Գարդասիլ» պատվաստանյութով: ArmLife.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դեմ լինելու մի քանի հիմնավոր պատճառ ունի. «Օրինակ՝ դեմ եմ այն բանի համար, որ ամբողջ աշխարհում խոսում են դրա վնասակարության մասին, իսկ մեր Առողջապահության նախարարությունը քրտնաջան քարոզչություն է անում մի պատվաստումի համար, որից հրաժարվել են Ճապոնիայում, Գերմանիայում և պետք է նշեմ, որ վերջինս համարվում է Առողջապահության ոլորտում աշխարհի ամենաառաջատարներից մեկը, Գերմանիան հանդիսանում է աշխարհի ամենազարգացած առողջապահական համակարգ ունեցող պետություններից մեկը, իսկ ինչո՞ւ մեր Առողջապահության նախարարությունը չի հարցնում և խորհրդակցում Գերմանիայի առողջապահության նախարարության հետ: Ինչո՞ւ չեն հարցնում իրենցից, թե ինչո՞ւ են Գերմանիայի, Ճապոնիայի և Ղազախստանի բժիշկները հրաժարվել այդ պատվաստումներից, ինչո՞ւ չեն հրապարակվում Գերմանիայում, Ճապոնիայում և այլ երկրներում «Գարդասիլից» առաջացած անդառնալի հետևանքների մասին, ինչո՞ւ ոչ մի բառ Հայաստանում չի խոսվում պատվաստանյութի հակազդեցությունների մասին՝ այն հակազդեցությունների, որոնք ամբողջ աշխարհում մեծ աղմուկ են բարձրացրել։ Դեմ եմ, որովհետև Առողջապահության նախարարությունը ոչ մի կերպ չի կարողանում ապացուցել պրիմիտիվ տրամաբանական անվտանգության և օգտակարության փաստերը, անընդհատ միայն մեջբերում են անում ինչ-որ համաշխարհային կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքներից, իսկ Գերմանիան, Ճապոնիան, Ղազախստանը, Աֆրիկան և այլոք չե՞ն մտնում այդ համաշխարհային ասվածի մեջ, ինչո՞ւ են անտեսում պրակտիկ փաստերը, հիմքերը և հիմք ընդունվում միայն տեսական և իրենց շահավետ կողմերը»,-նշում է իրավապաշտպանը՝ տեղեկացնելով, որ Առողջապահության նախարարը հրաժարվել է իրենց կողմից հնչեցված առաջարկից. «Օրինակ` ո՞րն էր պատճառը, որ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հրաժարվեց իմ այն առաջարկից, որ պարտավորագիր գրի՝ հետագայում պատվաստումներից անդառնալի հետևանքների համար, եթե այդքան վստահ է իր արդարության և անմեղության համար, ապա ինչո՞ւ հրապարակավ հրաժարվեց ստորագրել փաստաթուղթ՝ որով նա նյութական և քրեական պատասխանատվություն կկրի յուրաքանչյուր պատվաստումներից տուժած երեխաների և նրանց ծնողների առաջ, ինչո՞ւ հրաժարվեց հաջորդ առաջարկիցս, որում մասնավորապես ասում էի այն մասին, որ իրենց աշխատակիցների երեխաներին պատվաստելուց առաջ տվյալ պատվաստանյութերը վերցվեին անմիջապես պահեստից և բոլորի համար տեսանելի եղանակով և պատահականության սկզբունքով՝ տարբեր արկղերից, սակայն, ցավոք սրտի, նախարարությունը նախընտրեց ծաղկաձորյան «կլոունադան»» ։

Եվ չնայած այն իրողությանը, որ Հայաստանում պատվաստումներն արդեն սկսել են, այնուամենայնիվ, իրավապաշտպան Էմիլ Մարկոսյանը կարծում է, որ դեռևս ուշ չէ «Գարդասիլով» պատվաստումներից հրաժարվելու համար: Իրավապաշտպանը համոզված է, որ հասարակության մեծ մասը դեմ է և չի պատրաստվում պատվաստել իրենց երեխաներին. «Կարծում եմ նախարարության այն ապարդյուն փորձերը, որով նրանք փորձում էին խեղաթյուրող փաստերով շեղել մեր հասարակությանը` վերջնականապես ձախողվեցին: Նախարարի վերջին խոսքերից պարզ դարձավ բոլորին, որ եթե Հայաստանում մինչև 15 տարեկան աղջիկների 25%-ը չի զբաղվում սեռական հարաբերություններով (այլ ընդամենը 1%-ը) դա նշանակում է, որ մեր ազգը չունի այդ պատվաստումների կարիքը, հատկապես եթե այդպիսի պատվաստումներից շատ երկրներում գրանցվել են մահվան ելքեր, անպտղության հետևանքներ և մի շարք այլ բարդություններ։ Կարծում եմ՝ Հայաստանում «Գարդասիլի» պատվաստման անհրաժեշտությունը` նախարարի հերթական շփոթմունքն է, իսկ Ազգային ժողովի վերջին քննարկումները` «բեմականացում՝ հանրության համար», քանզի հանձնաժողովից ոմանք հավատում են մի մարդու` ով անգամ աղջիկներին տղաների հետ է շփոթում, էլ չեմ խոսում այնտեղ եկած Առողջապահության նախարարության  «մասնագետների» մասին»,-նշեց իրավապաշտպանը՝ բարձրաձայնելով, թե ինչպե՞ս կարող է դեմ չլինել «Գարդասիլով» պատվաստումներին, որոնք սկզբում նախատեսված էին 13 տարեկան աղջիկների համար, սակայն հետո փորձ արվեց հեքիաթային կերպով ներգրավվել նաև տղա երեխաներին:

«Գուցե՞ հասկանում են և արդեն գիտակցել են, որ աղջիկների շնորհիվ անհրաժեշտ քանակություն չեն կարող ապահովել, 16 000 սրվակներն ամեն գնով և ամեն կերպ պիտի ռեալիզացվեն, այլապես ի՞նչ են պատասխանելու պատվաստանյութի տերերին, որոնցից ինչպես գիտենք՝  բացի պատվաստանյութից, գումար էլ են վերցրել։ Ինչպե՞ս կարելի է հանրությունից պահանջել անօրինական բաներ և կարծել, որ հանրությունը պիտի իրենց հավատա, խոսքս մասնավորապես վերաբերվում է Առողջապահության նախարարության կողմից պատվաստումներից գրավոր տեսքով հրաժարվելու մասին, որն ապօրինի պահանջ է, յուրաքանչյուր ոք իրավունք ունի հրաժարական դիմում չգրելու, բավարարվելով միայն բանավոր խոսքից։ Ինձ մոտ մեկ այլ մտահոգիչ հարց է առաջանում, Առողջապահության նախարարությունը երբ հանդես է գալիս հայտարարությամբ՝ իբր, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի 25% երեխաները 15 տարեկանից հարաբերություններ են ունենում, իսկ այդ ո՞վ է հակասահմանադրական ուսումնասիրություններ անցկացրել և ի՞նչ իրավունքով, բացի դա ինչո՞ւ է նախարարությունն այսքան ժամանակ թաքցրել զանգվածային հանցագործությունների մասին տեղեկությունները, մանկապղծության, անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մասին և մի շարք այլ հատկանիշներ պարունակող քրեական պատասխանատվության ենթարկվող հանցագործությունների մասին։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մտահոգ և սրտացավ ծնողի համար այսքանը պիտի բավարար հիմք լինի, որպեսզի կասկածի տակ չդնեն իրենց երեխայի կյանքն ու առողջությունը»,-եզրափակեց իրավապաշտպան Էմիլ Մարկոսյանը։

ArmLife.am

Please enter a valid URL