Երեւանի Բաղրամյան պողոտայից ոստիկանության կարմիրբերետավորները բերման ենթարկեցին պողոտան փակած ցուցարարներին, այդ թվում՝ անհնազանդության երթին մասնակցող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին:
Նա երթի մասնակիցներին ասաց. «Ժողովուրդ ջան, մեր պայքարը շարունակվում է»: