Search
Close this search box.

Գեղարքունիքում անչափահասները որսի են դուրս եկել. արդյունքում՝ մեկ այլ անչափահաս հայտնվել է հիվանդանոցում

Pastinfo-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզում արտառոց դեպք է գրանցվել, անչափահասները թռչնի որսի են դուրս եկել՝ արդյունքում կրակոցի հետևանքով մեկ այլ անչափահաս է տուժել:

Մեր տեղեկություններով՝ երկու անչափահաս որս կատարելու նպատակով որսորդական հրացանով թիրախավորել են մի թռչնի և կրակել, սակայն փամփուշտի կոտորակները վնասել են մեկ այլ անչափահասի:

Հիվանդանոցից տեղեկացանք, որ 16-ամյա անչափահասը վնասվածք է ստացել ծոծրակի շրջանում:

Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, հանցագործության գործիք զենքը՝ «ԻԺ» տիպի մեկփողանի որսորդական հրացանը, հայտնաբերվել է:

Հայտնի է դարձել, որ որսի դուրս եկած անչափահասներից մեկը 13 տարեկան է, մյուսը՝ 17:

 

Please enter a valid URL