Search
Close this search box.

ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում նիստ է` առանց ընդդիմության․ լսելու են նաև դատախազի հաղորդումը

Ազգային ժողովում մեկնարկել են երրորդ նստաշրջանի հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 23 հարց։ Մասնավորապես, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը։

ԱԺ-ն կքննարկի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, ՀՀ դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Please enter a valid URL