Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի որոշմամբ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կրկին փոփոխվեց։ Սահմանված գրավի գումարը (հիսուն միլիոն դրամ) մուծվելուց հետո Մ.Փարամազյանն ազատ կարձակվի։ Այս մասին հայտնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։