Պաշտոնական տվյալներով 244 հոգի բերման է ենթարկվել, սակայն իրականում նրանց թիվը շուրջ 300 է։ Նրանց 95 տոկոսն արդեն ազատ է արձակվել ու մեզ հետ են հիմա։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահավաքին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան՝ ոստիկանությունը, այսօր ոստիկանությունն անցել է իր սահմանը։
«ՊՊԾ ղեկավար՝ Սաքո Հովհաննիսյան, սա այն մարդն է, որ մեկ տարի առաջ քացի էր տալիս քաղաքացիներին, սա այն մարդն է, որ կին պատգամավոր Աննա Մկրտչյանի մազերն էր քաշում խորհրդարանի դահլիճում, այսօր ևս իրեն պահել է լկտի և սանձարձակ։ Ուրեմն լսիր, Սաքո, եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի և բռնի միջոցների, ուրեմն խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ, պատժվելու ես դրա համար»,- հայտարարեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենք ոստիկանության հետ հարցեր չունեն, բայց ակնհայտ է, որ կան մարդիկ, որոնք բացահայտ բռնության են ենթարկել քաղաքացուն։