Search
Close this search box.

Իտալիայում անվճար տներ են բաժանում

Իտալական ծովափնյա Կրուկոլի կոմունայի իշխանությունները մտադրություն են հայտնել ցանկացողներին անվճար մի քանի տուն բաժանելու մասին։ Այդ կերպ պաշտոնյաները հույս ունեն շտկել տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակը։ Իտալական փոքրիկ քաղաքում բնակվել ցանկացողները պետք է հայտ լրացնեն բնակավայրի կայքում։

Անվճար կացարանի խաղարկությանը մասնակցել կարող են ԵՄ քաղաքացիները, ինչպես նաև Եվրոպայի ցանկացած երկրում կեցության իրավունք ունեցողները։
Կրուկոլիում ապրում է մոտ 4000 մարդ։ Ինչ-որ պահի տեղի բնակիչները սկսել են զանգվածաբար լքել տները։
Խաղարկվող անվճար տները դեռևս 3-ն են։ Բացի այդ, դրանք գտնվում են տխուր վիճակում, ինչը տեղի իշխանությունները չեն թաքցնում։

Ըստ պայմանագրի՝ մրցույթի հաղթողները պարտավոր են վերանորոգել շինությունները կարճ ժամկետներում։ Տան տերերը պետք է իշխանություններին տրամադրեն 5000 եվրոյի գրավ։ Այդ գումարը տերերին չի վերադարձվի, եթե հաղթողները չիրագործեն վերանորոգման պայմանները։

Please enter a valid URL