Search
Close this search box.

ՀՀ ոստիկանությունը նոր հաղորդագրություն տարածեց

Ժամը 12։00-ի դրությամբ Երեւանում անհնազանդության ակցիաներ իրականացնող 199 քաղաքացի է բերման ենթարկվել Ոստիկանություն։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից Երեւանում քաղաքացիները տարբեր փողոցներ են փակել։ Փողոցները բացելու նպատակով ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել քաղաքում, որոնք բիրտ ուժ կիրառելով ցուցարարների նկատմամբ, բացում են ճանապարհները։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ Նրանց են միացել բազմաթիվ քաղաքացիներ: Նրանք հայտարարոմ են, որ տուն չեն գնալու Ֆրանսիայի հրապարակից մինչեւ չհասնեն իրենց վերջնական նպատակին։

Please enter a valid URL