Ազգային ժողովում այսօր թեժ վիճաբանություն ու քաշքուկ է տեղի ունեցել Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորների միջև: Ըստ ականատեսների՝ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայհոյանք է հնչեցրել պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հասցեին, ով կողմ էր քվեարկել Դատական օրենսգրքի նախագծին: Ազիզյանին պաշտպանել է նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Արթուր Մանուկյանը:
Ըստ տեղեկությունների՝ Մանուկյանը վիրավորվել է, որ Բագրատյանը հայհոյում է իր հոր ընկերոջը: Խմբակցության աշխատասենյակներից մեկում Սերգեյ Բագրատյանն ու Արթուր Աբրահամյանը բարձր ձայներով վիճաբանել ու հայհոյանքներ են տեղացել միմյանց հասցեին: Ըստ տեղեկությունների՝ նաև քաշքշուկ է տեղի ունեցել, մյուս պատգամավորները բաժանել են նրանց: Նախօրեին էլ իրար հեգնանքի դասեր էին տալիս Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Վարդան Բոստանջյանը