Search
Close this search box.

Հոգևորականները ներկա են լինելու այսօրվա հանրահավաքին. Մայր Աթոռ

Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանում նախատեսված հանրահավաքին հոգևորականների մասնակցության վերաբերյալ լրատվականների հարցերին ի պատասխան Տեր Եսայի քահանա Արթենյանն իր Facebook-յան էջում գրել է. «Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար: Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանդես բերել զգոնություն ու խիստ պատասխանատվություն և զերծ մնալ սադրանքներին տրվելուց:

Աղոթում ենք Հայաստան և Արցախ մեր հայրենիքի ապահովության ու անվտանգության, մեր ժողովրդի բարօր կյանքի համար»: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ին, ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրել:

Հայաստանի տարբեր ուղղություններից մեկնարկած քայլերթերի մասնակիցները միանալու են հանրահավաքին: Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է բողոքի ակցիաներ են սկսվել: հանրահավաքՀոգևորականներ

Please enter a valid URL