Երևանի Ֆրանսիայի հրապարակում այս պահին տեղի է ունենում համազգային հանրահավաք, որին մասնակցում են ՀՀ բոլոր մարզերից բազմահազար քաղաքացիներ։
Հանրահավաքին ներկա է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կմիանա նաեւ Երրոդ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազատության հրապարակից հանրահավաքին միացել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, նաեւ այլ քաղաքական ուժեր:
Հիշեցնենք, որ «Զարթնիր Լաո» կարգախոսով ապրիլի 25-ից ակցիաներ են Հանրապետության ողջ տարածքում։
«Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։