Search
Close this search box.

Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց

Երեւանում նախատեսված հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն:

«Այսօր տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից լուրեր են տարածվել այն մասին, որ իբր արցախցիները ևս մեկնում են Երևան՝ այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար:

Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել»,-ասվում է հայտարարությունում:

Please enter a valid URL