Արթուր Դավթյան, Գոռ Աբրահամյան, պաշտոնապես ասում եմ` այս ամենի կազմակերպիչը ես եմ, այս ամենի կազմակեպիչը կինս է, որդիս է, դուստրս է, ոչնչից չենք վախենում, գնալու ենք մինչեւ վերջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարությանը, որով զգուշացնում էին հավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին:
«Դուք չունեք էդ թասիբը, ես, իմ ընկերները ունենք, որովհետեւ ուզում ենք` մեր ընտանիքը արժանապատիվ ապրի, ոչ թե ապրի թուրքի հետ: Ես ուզում եմ իմ հայրենիքը ազատ լինի, իմ Արցախը ազատ լինի, դուք, չգիտեմ`ուզում եք, թե չէ: Եթե ուզում եք` այսօր պետք է լինեք հրապարակում, Նիկոլին չպետք է ծառայեք, պետք է ծառայեք օրենքին»,- ասաց նա:
Գեղամ Մանուկյանը նշեց, որ այսօրվա հանրահավաով սկսվում է պայքարի վճռական փուլը եւ բոլորին կոչ արեց միանալ Ֆրանսիայի հրապարակում 16:00-ին նախատեսված հանրչահավաքին: