Խոհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավորներ Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը նշեցին, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանընույնպես կոչ արեց քվեարկությանը չմասնակցել:
Քվերակությունից հետո ցուցատախտակի վրա գրվեց, որ կողմ է քվեարկել 61 պատգամավոր, իսկ օրենքի նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 63 ձայն: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ պատգամավոր Մախմուդյանի կոճակը չի աշխատել, իսկ բացակա պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նույնպես կողմ է:
Այդ ամենից հետո սկսվեց իրարանցում, ընդդիմացող պատգամավորները նշում էին, որ օրենքի նախագիծը չի կարող ընդունվել, քանի որ բավարար կողմ ձայներ չի հավաքել:
Մանրամասը՝ տեսանյութերում