Ոստիկանությունը վերջին օրերին ընթացող հավաքների կապակցությամբ հայտնում է, որ հետևողականորեն շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:
Հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
Օրինականությունն ու համակեցության կանոնները խախտողները կենթարկվեն պատասխանատվության:
ՀՀ ոստիկանություն