Search
Close this search box.

Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ղրիմի հարցով հակառուսական բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 19-ին 70 կողմ, 26 դեմ և 76 ձեռնպահ ձայնով ընդունել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով բանաձևը, որը կոչ է անում Ռուսաստանին կյանքի կոչել 12 կետից բաղկացած առաջարկների փաթեթը՝ «վերջ դնելով Ղրիմի բնակիչների հանդեպ մարդու իրավունքների խախտումներին»:

Rusarminfo.ru-ի տեղեկացմամբ՝  Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը դեմ է քվեարկել բանաձևին:

Բացի Հայաստանից՝ բանաձևին դեմ են քվեարկել նաև Բելառուսը, Վենեսուելան, Կուբան, Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ֆիլիպինները, Տաջիկստանը, Սիրիան, Ուզբեկստանը և ևս 13 երկիր:

Please enter a valid URL