Երեկ՝ ապրիլի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40–ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Վալիկո Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին բախվել է հեծանվորդ, Կոտայքի մարզի բնակիչ, 14-ամյա Վաչե Մ.-ի հեծանվին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հեծանվորդը ընկել է, որից հետո մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: