Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը որոշում է կայացրել Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանի նկատմամբ, հայտնում է shamshyan.com-ը։
Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ մեղադրյալին կալանավորելու հիմք չկա և կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան: Նավասարդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 26-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել 29-ամյա Սոնա Մնացականյանին, որը մահացել էր։ Սոնա Մնացականյանը հղի էր։
Նշենք, որ այսօր տեղի է ունեցել Սոնա Մնացականյանի հուղարկավորությունը։