Search
Close this search box.

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը մեդալ են նվաճել Վորոնինի մրցաշարի թիմային պայքարում

Մոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը թիմային պայքարում դարձել են բրոնզե մեդալակիրՙ տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայ մարմնամարզիկները վաստակել են 161,550 միավոր:

Առաջին տեղը զբաղեցրել է ռուսական «Դինամո» ակումբը (166,750 միավոր): Արթուր Դավթյանը ևս մեկ մեդալ է նվաճել՝ տղամարդկանց բազմամարտում դառնալով երրորդ մրցանակակիր (82,200 միավոր):

Վորոնինի անվան 24-րդ գավաթի խաղարկությանը մասնակցում են 26 երկրի ավելի քան 160 մարմնամարզիկներ:

Please enter a valid URL