Search
Close this search box.

Ինչպես նախապատրաստվեց Արցախյան պատերազմում մեր պարտությունը

Ինչպես նախապատրաստվեց Արցախյան պատերազմում մեր պարտությունը․
Շատ է ասվում, որ պատերազմի երրորդ օրը գլխավոր շտաբի պետը տեղեկացրել է վարչապետին մեր սպասվելիք պարտության մասին: Բայց ոչ ոք չգիտես ինչու չի հարցնում. իսկ ինչ էր արվում սպասվելիք պատերազմին նախապատրաստվելու համար: Որ պատերազմ լինելու էր, դա գաղտնիք չէր: Նույնիսկ 7 շրջանները զիջելու մեր կողմի պատրաստակամությանը հակառակորդ կողմը չէր համաձայնվում կնքել պայմանագիր առանց Արցախի: Չէր համաձայնվում և հետևողականորեն, տարիներ շարունակ պատրաստվում էր պատերազմին: Լինենք օբյեկտիվ և փաստենք, որ այս իշխանությունների ժամանակ սպառազինությունների ձեռք բերման ծավալը զգալիորեն աճել էր, չնայած նույնիսկ այս դեպքում այն զգալիորեն քիչ էր հակառակորդ կողմի սպառազինման ծավալից:4

Կա՞ր ելք այս իրավիճակից մեր կողմի համար: Ունե՞ր մեր կողմը չօգտագործված ռեզերվներ և հնարավորություններ:
Ցանկացած անելանելի վիճակում էլ կա ելք, եթե կա այն գտնելու կամք և ցանկություն:

Մերոնք հետ վերադարձված տարածքներում իրենց պահել են ոչ թէ պոտենցիալ տիրոջ, այլ «հյուրի» պես: Հանքերի շահագործումից
(պղինձ, ազնիվ մետաղներ) ստացած շահույթով կարո՞ղ էին զենք գնել, կարող էին! Բայց այդ գումարները մտան անհայրենիք հայ օլիգարխների գրպանները:

Կասեք հանքերը շահագործում էր մասնավորը՞: Իսկ ով էր այդ մասնավորին տվել շահագործման իրավունք. ՀՀ և Արցախի իշխանությունները: Կարո՞ղ էին մեր հայկական պետություններն այդ հանքերի շահագործումից ստացված շահույթից ունենալ զգալի մասնաբաժին: Իհարկե կարող էին: Բայց իշխանություններում գտնվող անհայրենիք պաշտոնյաները նախընտրել էին անհայրենիք օլիգարխների հետ համատեղ «լվացքը»: Այդպես փոշիացվեց անհրաժեշտ սպառազինություն ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարները: Դա մի կողմից: Մյուս կողմից էլ նույնիսկ չնչին միջոցներով հնարավոր էր ստեղծել բազմաշերտ պաշտպանական կառույցներ, որոնք կմաշեյին հարձակվող հակառակորդի զինվսծ ուժերին:
Ինչպե՞ս: Այ այսպես.

Մի երկու օր առաջ Ազատություն ռադիոկայանը մի էպիզոդ ցույց տվեց, թէ ինչպես են էքսկավատորները լայն խրամատներ փորում Ուկրաինայում:

Երբ տարածքները մերոնց հսկողության տակ էին, կարո՞ղ էին մեր իշխանությունները, ներկայինս էլ ներառյալ, երկու էքսկավատոր հատկացնել դաշտային մասերում բազմաշերտ, լայն խրամատներ փորելու համար, որոնք ականապատված տարածքներին զուգահեռ կխոչնդոտեյին հարձակվող կողմի զորքերի արագ տեղաշարժին, այդ թվում նաև հակառակորդի տանկերի տեղաշարժին: Կարող էին, բայց անհասկանալիորեն չարեցին նունիսկ այդ փոքր ծախս ենթադրող աշխատանքը, ընդ որում դա վերաբերվում է անկախ ՀՀ- ի բոլոր ժամանակների իշխանություններին:

Ինչպես տեսաք, ունենք պարտությունը նախապատրաստող հայ ստահակներ. դրանք վերը նշածս աշխատանքները չկատարած ու Արցախում առաջացրած գումարների լափմանը նպաստողներն ու այդ գումարներն անմիջական լափողներն են:
Հ.Գ. ի՞նչ էին դրանք մտածում Շուշիում դղյակներ կառուցելիս.ու՞մ համար էին չամրացված սահմաններով տարածքում դրանք կառուցում:

Please enter a valid URL