Search
Close this search box.

Նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տեղեկացնում է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրա եղբոր՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:

Նախագահ Սարգսյանը այդ ցավալի կորստի կապակցությամբ խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել նաև Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:

Please enter a valid URL