Search
Close this search box.

Արցախը ողջունում է խաղաղության օրակարգը, բայց չի հրաժարվում ինքնորոշման իրավունքից․ Արայիկ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Արցախի պաշտոնական տեսակետը։

«Այսօր Արցախում ձևավորված է քաղաքական ընդհանուր մթնոլորտ։ Արցախահայությունը, իհարկե, ընդունում է, ողջունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից առավել երևի թե խաղաղության արժեքն իմացող չկա։ Բայց մյուս կողմից էլ ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որը մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում»,– ասել է Հարությունյանը։

Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին այն դիրքորոշման համար, որ Արցախի հարցով ցանցկացած փատաթուղթ պետք է համաձայնեցված լինի Արցախի հետ` միաժամանակ շեշտելով. «Այլ կերպ հնարավոր էլ չէ»։

Please enter a valid URL