Կառավարության շենքի դիմացից բերման ենթարկելու ընթացքում վնասել են խաղաղ ակցիայի մասնակից աղջիկներից մեկի ձեռքը: Նախնական վարկածով՝ կոտրվածք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Գտնվում ենք ոստիկանության «Մաշտոցի» բաժանմունքում:
Կառավարության շենքի դիմացից բերման ենթարկելու ընթացքում վնասել են խաղաղ ակցիայի մասնակից աղջիկներից մեկի ձեռքը:
Նախնական վարկածով կոտրվածք:
Այս պահին ներկայացնում ենք հաղորդում հանցագործության մասին:
Աղջիկը քիչ ուշ կհոսպիտալացվի»,- գրել է նա։