Search
Close this search box.

Դոլարը շարունակում է էժանանալ. արտարժույթների փոխարժեքներն այսօր

Ապրիլի 29-ի ուրբաթ առավոտից հայկական արժույթի շուկայում ռուսական ռուբլու ամրապնդումը շարունակվում է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ երկրի առևտրային բանկերը ռուսական արժույթը գնում են 5,32 դրամով, ինչը 0,06 դրամով ավելի է հինգշաբթի օրվա գնից։ Ռուսական ռուբլու վաճառքն իրականացվում է 6,57 դրամով կամ 0,02 դրամով ավելի, քան նախորդ օրը։

Ամերիկյան մեկ դոլարն ընդունվում է 447,79 դրամով, որը նախորդ աշխատանքային օրվա համեմատ նվազել է 3,70 դրամով, վաճառվում է 457,85 դրամով՝ էժանանալով 3,34 դրամով։

Եվրոպական արժույթը գնվում է 467 դրամ միջին կշռված գնով՝ նախորդ աշխատանքային օրվա համեմատ նվազելով 7,30 դրամով, եվրոն վաճառվում է 458,71 դրամով՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 7,58 դրամով։

Բրիտանական ֆունտը շարունակում է գների սրընթաց անկումը։ Առևտրային բանկերն այն ընդունում են 550,75 դրամ (-8,08 դրամ) միջին կշռված գնով, վաճառում՝ 580,06 դրամով (-8,26 դրամ)։ ՏարադրամՓոխարժեք

Please enter a valid URL