Search
Close this search box.

«Իրավունք». Գլխավոր դատախազն օրերն է հաշվում

«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս 2016 թվականի սեպտեմբերից ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանը կանգնել է երկընտրանքի առաջ: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները եւ հարազատները պահանջում են նրանից, որպեսզի անհապաղ քրեական գործ հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ինչն անելն իհարկե կարող է հղի լինել իր համար վտանգներով:

Ուստի, շրջանառվող լուրերի համաձայն, Դավթյանը կգնա երրորդ ճանապարհով` ոչ կմերժի զոհվածների հարազատների պահանջը, ոչ էլ կբավարարի, այլ զուտ ժամանակ կձգի:

Խնդիրն այն է, որ նրա պաշտոնավարման վեց տարին լրանում է սեպտեմբերին, հետեւաբար նրան պետք է ձգել եւս մի քանի ամիս ու «գլուխը պրծացնել», մանավանդ, որ ըստ շշուկների` դատախազությունում արդեն իսկ կատաղի պայքար է գնում գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL