Ազատության հրապարակում այսօր հանդիպեցինք 2018 թվականին աշխատանքից հեռացված թիվ 46 երթուղային «Գազելի» վարորդ Ռուստամ Վարդանյանին, որը համացանցում հայտնի դարձավ իր «բոլոլա ա լինելու ու ահավոր բազառ» թևավոր դարձած խոսքով:
Hraparak.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ինքը 2018 թվականի հոկտեմբերից սկսած` հիասթափվել է Նիկոլ Փաշինյանից ու այլևս չի վստահում նրան, դրա համար էլ այսօր մասնակցում է ընդդիմության հրավիրած միտինգներին:
Մեր հարցին` ի՞նչ կարծում, էլի բոլոլա՞ է լինելու, Ռուստամն ասաց, որ արդեն սկսվել է բոլոլան, հետո ավելացրեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, «ավելի մեծ բոլոլա է լինելու ու ահավոր բազառ»: