Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների ու քաղաքացիների միջեւ. նախնական տվյալներով ոստիկանը հարվածել էր քաղաքացուն, ինչից հետո սկսվել էր քաշքշոց։ Արթուր Վանեցյանը կոչ է արել չտրվել սադրանքների՝ նշելով, որ իշխանությունները հոգեվարքի մեջ է
«Ոստիկանները սադրում են, փորձում են տպավորություն ստեղծել, որ այստեղ ագրեսիվ մարդիկ են հավաքված։ Մենք իրենց հագած ոստիկանական համազգեստը ավելի շատ ենք հարգում, քան իրենք»,- ասել է Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը բախումների մասին։