Թուրքական «Türkiyegazetesi» լրատվամիջոցում «Հայաստանի վերաբերյալ Էրդողանի ուղերձը. մեր խնդիրները մոտ ժամանակում կլուծվեն» վերնագրով հրապարակում է արվել, գրում է ermenihaber.am-ը։
Դրանում նշվել է, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ իֆթարի ժամանակ օրակարգ է եկել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը:
Ըստ հրապարակաման հեղինակի (Էբրու Քարաթոսուն)՝ Էրդողանն այս թեմայով ասել է, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է, և մոտ ապագայում առևտուրն էլ կլինի և խնդիրներն էլ կլուծվեն:
«Հայաստանի հետ քննարկում ենք: Տա աստված սահմանները կբացվեն, և միասին բարեկամական հարաբերություններ կհաստատենք»,- ըստ հեղինակի տեղեկությունների՝ ասել է Էրդողանը: