Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մայիսի մեկից քովիդն ավարտվում է․ նախարարը ՊՇՌ թեստի ու պատվաստման մասին լավ լուր հայտնեց

Վերջին 14 օրերի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է ընդամենը 144 կորոնավիրուսային դեպք։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, երեկ գրանցվել է 3 դեպք։ Այսպիսով՝ Առողջապահության նախարարությունը չեղարկում է ՊՇՌ թեստի պահանջը ՀՀ մուտք գործելիս։ Հա

մապատասխան որոշում ընդունվեց ապրիլի 28-ին կայացած կառավարության նիստում։ Հաշվի առնելով միջազգային փորձը և այն հանգամանքը, որ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Շվեդիան, Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան, Ռումինիան, Լատվիան, Իսլանդիան, Իռլանդիան, Յեմենը, Մոնղոլիան, Մեքսիկան, Գաբոնը, Արգենտինան արդեն իսկ մեղմացրել են երկիր մուտք գործելու սահմանափակումները, Առողջապահության նախարարությունը ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ Եվրոպական միության կողմից նախաորակավորված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:

Ի դեպ, հանվել է քրեակատարողական հիմնարկներում և ԶՈՒ-ում սահմանափակումներն արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների համար, աշխատավայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստի պատվաստման սերտիֆիկատ այլևս չի պահանջվի, վերացվել է նաև դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1,5 մետր հեռավորություն պահպանելու պահանջը: ՀՀ մուտքՊՇՌ թեստ

Please enter a valid URL