Search
Close this search box.

«Առավոտ». «Երեւան սիթիում» անչափահասներ են աշխատում

«Առավոտ» թերթը գրում է. «Սեբաստիա փողոցի վրա գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում անչափահասներ են աշխատում: Նրանք ասում են. «Մամային ենք օգնում, հեսա Նոր տարի ա, մի քիչ օգնենք, եղածը մեկ ամիս ա»:

Այս սուպերմարկետի մենեջերն էլ վստահեցնում է՝ երեխաներին աշխատանքի են ընդունել միայն մեկ ամսով, իսկ տոնական օրերին եւ անպայման 14 տարին լրացած երեխաներին. «Աշխատանքի տեւողությունն էլ օրական 6-7 ժամ է, բայց հիմնականում 15 տարին լրացածներին ենք ընդունում»:

Մեր օրենսդրությամբ՝ 14-ից մինչեւ 16 տարեկաններին թույլատրվում է աշխատել շաբաթական մինչեւ 24 ժամ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL