Երեկ վրաերթի ենթարկված և մահացած կնոջ՝ Սոնա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը, հուզիչ գրառում է արել։
«Նա ուներ աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը։ Ես 8 ամիս 2 օր մոլորակի ամենահաջողակ մարդն էի։ Երեկ նրան մեքենան վրաերթի ենթարկեց ու, նա մահացավ մեր՝ շուտով լույս աշխարհ գալ պատրաստվող դստեր հետ։
Ես 26 տարեկան էի, իսկ նա՝ 28։ Մենք ապրում էինք ցավի ու միայնության մեջ մինչև իրար գտնելը։ Նա առաջին աղջիկն է, ում ես երբևէ համբուրել եմ: Մենք ոչ մի կռիվ երբեք չենք ունեցել։ Բացարձակ ներդաշնակություն ունեինք և իսկական երջանկություն։ Սոնա, իմ Սոնա.․․»։