Search
Close this search box.

«Տեսակցեցի Դեբեդ գետում հայտնաբերված աղջնակին». Արուսյակ Մանավազյան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր հիվանդանոցում տեսակցեցի երկու օր առաջ Դեբեդ գետում հայտնաբերված աղջնակին՝ Արևին։ Ժպտերես ու մարդամոտ փոքրիկն իր անվան պես ջերմություն է տարածում նույն հիվանդասենյակում պառկած մյուս երեխաների ու բժշկական թիմի վրա։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը պատմեցին, որ փոքրիկի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։

Երեխայի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց բժիշկները վստահեցրեցին, որ անում են հնարավորը։

Ցանկությունս է, որ աշխարհի բոլոր «արևները» ապրեն խաղաղ ու ջերմ ընտանիքներում, ծնողական սիրո ու ուշադրության ներքո։

Please enter a valid URL