Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվս երեք-չորս օր, և մենք կտեսնենք այն մարդկանց բազմությունը, որը կստիպի իշխանությանը հեռանալ

Ազատության հրապարակից մեկնարկեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած բողոքի երթը։

Երթից առաջ Արթուր Վանեցյանն ընդգծեց՝ շարժումը օրեցօր թափ է առնում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ու գյուղերում։

«Մարդիկ ասում են, որ համաձայն չեն կորցնել իրենց արժանապատվությունը, համաձայն չեն, որ իրենց հայրենիքը մաս-մաս հանձնվի թշնամուն»,- ասաց նա։

Արթուր Վանեցյանը նշեց նաև, որ իշխանափոխությունը պայքարի դուրս եկածների հիմնական նպատակին հասնելու միջանկյալ միջոցն է։

«Այո՛, առաջին հերթին մենք պետք է հասնենք իշխանափոխության, որ հետո կարողանանք ունենալ մեր բոլորիս երազանքը՝ հզոր երկիր, մեծ հայրենիք, Հայաստան և Արցախ, և այդ երկու հողում ապրող արժանապատիվ հայ մարդ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Արթուր Վանեցյանը շեշտեց՝ հայի արժանապատվությունը ոչ ոք չի կարող տրորել․ այդ արժանապատվությունը եղել է, կա և մնալու է։

«Հայաստան, ոտքի՛, Արցախ, ոտքի՛, հայ ազգ, ոտքի՛» կարգախոսների ներքո երթը Ազատության հրապարակից մեկնարկեց դեպի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ։

Please enter a valid URL