Զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Դատախազության դիմաց:
Հիշեցնենք, որ ավելի վա ղԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հերոսների ծնողներ, գլխավոր դատախազը արդեն որոշումը կայացրել է։ Գնում ենք ժամը 15 ին այդ որոշման հետեւից։ Սիրելի ընկերներ, ինչպես երեկ, այսօր եւս եղեք հերոսածին ծնողների կողքին։
Ժամը 15 ին Գլխավոր դատախազության մոտ։
Խնդրանք. հնարավորին չափ շատ տարածեք այս հայտարարությունը»։
Ավելի վաղ Դատախազությունից հայտնել էին, որ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: