Հերոսների ծնողներ, գլխավոր դատախազը արդեն որոշումը կայացրել է. Գնում ենք ժամը 15-ին այդ որոշման հետեւից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված Արգամ Նազարյանի հայր Գեղամ Նազարյանը:
«Սիրելի ընկերներ, ինչպես երեկ, այսօր եւս եղեք հերոսածին ծնողների կողքին։
Ժամը 15 ին Գլխավոր դատախազության մոտ։
Խնդրանք. հնարավորին չափ շատ տարածեք այս հայտարարությունը»,-հավելել է նա:
Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու պահանջն ուղարկվել է քննիչին՝ սահմանված կարգով քննարկելու նպատակով