Search
Close this search box.

«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի հրավերով Արցախ ժամանած եվրոպական պատվիրակության անդամները կարող են հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Արցախ ժամանած եվրոպական պատվիրակության անդամներն առաջիկայում կարող են հայտնվել Ադրբեջանի սեւ ցուցակում: Ինչպես հայտնի է՝ ցանկացած քաղաքական գործիչ, լրագրող, ով այցելում է Արցախ, մեխանիկորեն հայտնվում է Ադրբեջանի սեւ ցուցակում, ենթադրվում է, որ այդ պատվիրակության անդամները, քաղաքական գործիչները եւս կհայտնվեն այդ ցուցակում:

Եւ ահա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այդ ցուցակում կարող են հայտնվել նաեւ նշված պատվիրակության անդամները. ադրբեջանական լոբբին այդ ուղղությամբ արդեն իսկ սկսել է իր աշխատանքները` փորձելով ազդել այդ մարդկանց վրա: Հավելենք, որ պատվիրակության կազմում են եղել տարբեր երկրների ներկայացուցիչներ Տանզանիայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից եւ Եվրոպայի տարբեր երկրներից»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում։

Please enter a valid URL