Մենք պատրաստվում ենք երկիրը մաքրել այլասաերումից. պատրաստվում ենք ախտահանել կառավարության շենքը, և մեր պացիենտին վերադարձնենք բնակության վայր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Հանրապետության հրապարակում ակցիայի ժամանակ հայտարարեց «Կամք» նախաձեռնության համահիմնադիր Վահագն Չախալյանը։
Նա ու ակցիայի մյուս մասնակիցները հագած են հակագազեր, բժշկական խալաթներ, ձեռքներին ունեն ախտահանման համար նախատեսված գործիքներ։
Չախալյանն ասաց, հակագազը լինելու է նոր իշխանության լավագույն գործիքներից մեկը, կոչ արեց բոլոր ընդդիմադիրներ ձեռք բերել հակագազ։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն «Ոչ այլասերմանը», «Նիկոլ հեռացիր» գրություններով պաստառներ։
«Նախաձեռնության համահիմնադիրներից Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ իշխանություններն ամեն ինչ արել են, որ այլասերվածությունը տեղ գտնի մեր երկրում. «Հիշում եք Ստամբուլյան կոնվենցիա, Լանզարոտեի կոնվենցիա։ Մենք պետք է ազատվենք այլասերությունից։ Այսօրվա ակցիան այդ նպատակն ունի»,-ասաց Զոհրաբյանը։
Մինչ ակցիայի մասնակիցները քայլում էին կառավարության շենք, ոստիկանները կանգնեցրեցին, նրանց հարցրեցին՝ ո՞ւր են գնում, ապա հայտնեցին, կառավարության շենքը հատուկ պահպանվող տարածք է, կոչ անելով շրջանցել կառավարության շենքը:
Ակցիայի մասնակիցներից մեկի եւ ոստիկանի միջեւ վեճ ծավալվեց. «Մի գոռա վրես, չգոռաս վրես»,-ասաց քաղաքացին:
Քիչ անց ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, էլի մի քանիսին, մյուսների հրելով հեռացրին կառավարության շենքից: