Այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Թամանցիների փողոցի թիվ 47 էլ.սյան դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 40-ամյա Սեդրակ Մ-ի վարած Toyota RAV4 մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 31-ամյա Մհեր Մ-ի վարած Lexus RX 350 մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Lexus-ի վարորդ Մհեր Մ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Շենգավիթ» ԲԿ. իսկ Toyota-ի վարորդ Սեդրակ Մ-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Ելենա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, իսկ Սեդրակ Մ-ի մյուս ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 3-ամյա Ռոզի Մ-ն և 8-ամյա Անի Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։