Search
Close this search box.

Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մոտ հիվանդանոց ընդունման պահին գրանցվել է սրտի կանգ․ նոր մանրամասներ

Երեւանի Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում վթարի ենթարկված 29-ամյա ընդունման պահին գրանցվել է շնչառության եւ սրտի կանգ, նա եղել է հղի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունին:

«Հիվանդանոց ընդունման պահին գրանցվել է շնչառության եւ սրտի կանգ, անմիջապես սկսվել են ռեանիմացիոն գործողություններ, որոնք տեւել են 1.5 ժամ, ցավոք ռեանիմացիոն գործողությունները եղել են ապարդյուն, գրանցվել է կենսաբանական մահ: Նաեւ ստուգվել է պտղի բաբախը, որը բացակայում էր»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան կողմից վթարի է ենթարկված կինը մահացել է:

Please enter a valid URL