Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
ԶԼՄ-ները հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենան է վրաերթի ենթարկել կնոջը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է: