Search
Close this search box.

ՖՈՏՈ. Առաջին կադրերը` Ուլյանովսկի շրջանի մանկապարտեզից. զոհերի թվում երեխաներ կան

Ինչպես արդեն հայտնել էինք, Ռուսաստանի Ուլյանովսկի շրջանի մանկապարտեզում հրաձգության հետևանքով չորս մարդ է մահացել։ Հրապարակվել են առաջին կադրերը, որոնք ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նախնական տեղեկությունը, թե մարդասպանը 68-ամյա Ալեքսանդր Դրոնինն է եղել, սխալ է: Այս մասին գրում է Readovka-ն: Նշվում է, որ մանկապարտեզ է եկել 26-ամյա Ռուսլան Ախտյամովը, ով 2013 թվականից հաշվառված է հոգեբույժարանում: Նա «Իժ-27» տեսակի զենքով մանկապարտեզ է ներխուժել հանգստի ժամին:

Նա սպանել է դայակի և երկու երեխաների, ապա ինքնասպան եղել: Դրդապատճառը դեռ հայտնի չէ: Հայտնի է, որ մանկապարտեզում անվտանգության աշխատակից չի եղել:

Please enter a valid URL