Դեբեդ գետն ընկած 2 տարեկան երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
Ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։
ԱՒՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցել են 30 փրկարար։
Ժամը 18։32-ին երեխան (Ա․ Խ․ ծնված 2020 թ․) տեղի ուժերով գտնվել և տեղափոխվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Ալավերդիում 2-ամյա աղջիկն ընկել է գետը, նրա փրկել է 32-ամյա մի երիտասարդ (ֆոտո)