Search
Close this search box.

Կապանում՝ Ադրբեջանցիները հերթական հենակետն են տեղադրել

Երեկ իմ հայրենի Կապանում՝ Ներքին Հանդում, Ադրբեջանցիները հերթական հենակետն են տեղադրել: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Երեկ հայ զինվորը մեր երկրի սուվերեն տարածքում գերևարվել է: Նիկոլ, սա՞ է քո խաղաղությունը: Երբ մեր տղերքը Բաքվի բանտերում դեռ դատապարվում են որպես ահաբեկիչ: Երբ մեր երկիրի տարածքները գնալով փոքրանում են: Սա՞ է քո խաղաղությունը: Մեզանից շատ որևէ մեկը խաղաղություն չի ուզում: Ես որդի ունեմ, որ պետք է գնա բանակ: Ես խաղաղություն եմ ուզում, բայց քո բերածը պատերազմ է»,- ասաց պատգամավորը:

Please enter a valid URL