Search
Close this search box.

Դանակով հարձակվել են Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա. Արամ Գևորգյան

Փողոցում աղջիկը դանակով հարձակվել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մոր՝ տիկին Լիդայի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Արամ Գևորգյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ՝ ապրիլի 23-ին՝ երեկոյան, երբ տիկին Լիդան տուն էր վերադառնում։

«Ինչ-որ լակոտ՝ աղջիկ՝ 9-րդ դասարանի, դանակով սպառնում է այս կնոջը»,- նշեց Գևորգյանը՝ պատմելով, որ դեպքը տեղի է ունեցել, երբ տուն վերադառնալիս տիկին Լիդան լսել է, թե ինչպես են հավաքվածները Բերձորից պատերազմի հետևանքով տեղահանված և այդ տարածքում ապրող արցախցիների մասին հայհոյախառն ասում՝ «ղարաբաղցիք եկել լցվել են, սրանց պետք է հանել» և այլն, ինչին արձագանքել է տիկին Լիդան՝ նկատողություն տալով, որ լավ օրից չէ, որ մարդիկ այս օրն են հասել, իրենք տուն էլ են ունեցել, ամեն ինչ ունեցել են, պետք չէ այդ ձևով վերաբերվել։ Նկատողություն ստանալուց հետո այդ աղջիկը դանակը հանել է, հարձակվել տիկին Լիդայի վրա։

«Ասել է՝ այ պառավ, դու ով ես որ ինձ նման բան ասես։ Դու գիտե՞ս իմ հերն ով է, կոկորդդ կկտրեմ, տնեցիքիդ տեղը կիմանամ՝ կտոր-կտոր կանեմ։ Տիկին Լիդան ասում է՝ պայուսակով պաշտպանվել է, որ դանակով դեմքը չվնասի և այդպես դանակը թափահարելով աղջիկը մոտեցել է կնոջը, կինը մոտ 30 մ հետ-հետ է գնացել»,- պատմեց Գևորգյանը։

Please enter a valid URL