Search
Close this search box.

Արտակարգ դեպք՝ Երևանում. մի խումբ անձինք, այդ թվում անչափահասներ, հարձակվել ու ծեծել են ավագ պարեկին

Ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ավագ պարեկ, 34-ամյա Էմիլ Ի-ն ծառայությունն ավարտելուց հետո տուն գնալու ճանապարհին՝ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում, հանդիպել է մի խումբ անձանց, որի ժամանակ ոմն Ժորան իր հետ եղած տղաների հետ անհիմն հարձակվել է Էմիլ Ի-ի վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, կատարվածի մասին տեղեկություն է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժնում, և կարճ ժամանակում ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների կողմից ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է ոմն Ժորայի հետ եղած մասնակիցների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ նրանք են Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Գագիկ Ս-ն, 18-ամյա Մարտիկ Կ-ն, 17-ամյա Ազատ Խ-ն, 17-ամյա Արշակ Խ-ն և 21-ամյա Ժան Հ-ն։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ոմն Ժորայի ամբողջական տվյալները պարզելու, նրան և նրա հետ եղած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Please enter a valid URL