Search
Close this search box.

Մոսկվան կաջակցի Բաքվի եւ Երեւանի միջեւ պայմանագրի համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան կաջակցի Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը , տրամադրված է կողմերի միջեւ վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտ ստեղծել, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Կաջակցենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։ Ռուսական կողմը տրամադրված է այսուհետ եւս ամեն կերպ օգնել Բաքվին եւ Երեւանին՝ գտնելու շփման կետեր, ստեղծելու վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտ։ Ընդ որում՝ մենք ողջունում ենք երրորդ երկրների նախաձեռնությունները, որոնք կարող են լրացնել մեր եռակողմ ջանքերը, այլ ոչ թե հիմնվել աշխարհաքաղաքական խաղերի տրամաբանության վրա»,- ասել է Գոնչարը։

Նա նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում լուծվում է խնդիրների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման եւ դրան հաջորդող սահմանագծման, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակման գործընթացի մեկնարկը։

Please enter a valid URL