Search
Close this search box.

«Գիտե՞ք՝ ինչու ի տարբերություն մեր զինծառայողների, ադրբեջանցիներն «անհայտ հանգամանքներում» չեն «հայտնվում» հայկական կողմում». Ա. Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գիտե՞ք՝ ինչու ի տարբերություն մեր զինծառայողների՝ ադրբեջանական զինծառայողներն «անհայտ հանգամանքներում» չեն «հայտնվում» հայկական կողմում։

Որովհետև ադրբեջանական օկուպացիոն զորքերը 44-օրյա պատերազմից հետո արդեն 17 ամիս շարունակ անընդհատ առաջ են եկել, արագ դիրքավորվել են, ամեն անգամ «գծել են» նոր սահման, ինժեներական ու ամրաշինական աշխատանքներ են տարել ու ամրացել բռնազավթած նոր դիրքերում։ Էդ պատճառով էլ իրենց զինվորն «անհայտ հանգամանքներում» չի կորում, չի «մոլորվում», «պատահաբար» գերի չի ընկնում կամ գերեվարվում։

Please enter a valid URL