Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Թվիթեր»-ում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին։
«Արևմտյան որոշ առաջնորդներ վերջերս պաշտպանում են այն տեսակետը, որ «ցեղասպանությունը» միայն դատարանի որոշմամբ կարող է հաստատվել։ Ճիշտ է։
Բայց նրանց երկերեսանիության ամենակարկառուն օրինակն այն է, որ նույն մարդիկ 1915 թվականի դեպքերի համար քաղաքական դրդապատճառներով օգտագործել են «ցեղասպանություն» բառը՝ առանց իրավասու դատարանի որոշման»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում ինչպես նախորդ տարի, այնպես էլ այսօր օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը։